Մեր բոլոր անհաջողությունները գալիս են մեր իսկ մտավոր կյանքի քարանձավային մակարդակից։
Այնպիսի ապլոմբով են մտավոր տկարները պնդում իրենց խելքից շատ հեռու բաներ, և փսևդոհասարակությունն էլ հասկացողի դեմքով այնպես է ընդունում դրանք որպես մտքի փայլատակում, որ զարմանում ես՝ մի՞թե հանրային մտածողությունը այս աստիճանի կարող է գերի դառնալ տգետներին։
Տգետներ, որոնք տառաճանաչությունը համարում են գրագիտություն, և հասարակություն համարվող մարդկանց խումբ, որն էլ անհասկանալի կերպով կորցրել է ապրելու կամքը։
Եթե ինչ-որ ուժերի օգնությամբ ասպարեզը նվաճած տգետները չմեկուսացվեն, հնարավոր է, որ մեզ սպասում են շատ ավելի վատ օրեր։
Պավել Բարսեղյան